Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալիևն ընդունել է համանախագահներին

Ալիևն ընդունել է համանախագահներին
31.05.2014 | 19:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒորլիքին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին, ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրիոյին, որը մոտ ժամանակներս է անցնելու աշխատանքի, և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կայացել է մտքերի փոխանակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների շուրջ:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ